Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ՆԳՆ ԱԻՊԾ) փրկարարներն այսօր 3 ջոկատով որոնողական աշխատանքները կշարունակեն Հադրութի շրջանում:
Ըստ ԱԻՊԾ հաղորդագրության, հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1378 աճյուն, որից 15-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են: