Մատչելիության հղումներ

Կուբաթլուի հատվածից հայտնաբերվել է ևս 4 աճյուն


Երեկ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, Որոտանի (Կուբաթլու) հատվածից հայտնաբերվել է ևս 4՝ նախնական տվյալներով ռազմագործողությունների մասնակիցների աճյուններ, փոխանցում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Նրանց ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Փրկարար-որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը՝ փետրվարի 15-ին:

ԱԻՊԾ-ից հայտնում են նաև, որ հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1378 աճյուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG