Ռուսաստանի տարածքում մեկնարկել են ակցիաները` ի պաշտպանություն ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի։ «Սերը վախից ուժեղ է» կարգախոսի ներքո ընթացող բողոքի ակցիաների մասնակիցները փողոց են դուրս գալիս՝ միացնելով իրենց բջջային հեռախոսների լապտերները։
Ռուսաստանի արևելյան հատվածում գտնվող մի շարք շրջաններում, այդ թվում` Սախալինում, Կամչատկայում և Վլադիվոստոկում ի պաշտպանություն Նավալնու կազմակերպված ակցիաներն արդեն իսկ ավարտվել են։ Օրվա երկրորդ կեսին Մոսկվայի կենտրոնում ֆլեշմոբ են կազմակերպել մի քանի տասնյակ կանայք:
«Սիրահարների օրը մենք ցանկանում ենք մեր աջակցությունը հայտնել ոչ միայն Յուլիա Նավալնայային, որի ընտանիքը երկար տարիներ հետապնդումների է ենթարկվում ընդդիմադիր գործունեության համար, այլև բոլոր կին քաղբանտարկյալներին», - նշված է ակցիայի կազմակերպիչների տարածած հայտարարության մեջ։