Մատչելիության հղումներ

Մոսկվայի դատարանը վերսկսել է քննությունը Նավալնիի դեմ զրպարտության գործով


Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին Մոսկվայի դատարանում, 12-ը փետրվարի, 2021թ․
Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին Մոսկվայի դատարանում, 12-ը փետրվարի, 2021թ․

Մոսկովյան դատարանը վերսկսել է քննությունը Ալեքսեյ Նավալնու դեմ զրպարտության գործով, որն ընդդիմադիր առաջնորդը քաղաքական հետապնդում է որակում։

Դատախազությունը պնդում է, թե Կրեմլի կոշտ քննադատը զրպարտել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մի վետերանի, ով անցած տարի պետական հեռուստատեսության քարոզչական տեսահոլովակներից մեկում պաշտպանել էր Սահմանադրության բարեփոխումները, որոնք հնարավորություն տվեցին Վլադիմիր Պուտինին երկարաձգել արդեն 20 տարի շարունակվող իշխանավարումը։ Նավալնին պնդել էր, թե քարոզչական այդ նյութերի հերոսները «դավաճաններ են և ծախու կամակատարներ»։ 94-ամյա վետերանը պահանջում է, որ Նավալնին այս խոսքերի համար հրապարակային ներողություն խնդրի իրենից։

Ավելի վաղ՝ այս ամսվա սկզբին, ռուսական դատարանը 3,5 տարվա ազատազրկման դատապարտեց Նավալնուն՝ պայմանական ազատազրկման կանոնները խախտելու համար։ Արևմուտքում այս մեղադրանքները շինծու են համարում, Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը չեն բացառում, որ կարող են խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ։


XS
SM
MD
LG