Եվրամիությունը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների քննարկման գործընթաց է սկսել՝ պայմանավորված ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի շուրջ գործընթացներով։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը` վկայակոչելով իր աղբյուրները։
Անանուն մնալ ցանկացած եվրոպացի երկու դիվանագետներ լրատվամիջոցին տեղեկացրել են, որ այդ հարցով առաջին նիստը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը, մասնակցել են Բրյուսելում Եվրամիության անդամ երկրների դեսպանները։ Որևէ անդամ պետություն չի առարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելուն, նշել են Bloomberg-ի աղբյուրները։
Միացյալ Նահանգներում ևս մի խումբ սենատորներ Ջո Բայդենի վարչակազմից պահանջում են հասցեական պատժամիջոցներ սահմանել ռուսաստանցի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք մեղսակից են ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի թունավորմանը և Ռուսաստանում «Նովիչոկ» տեսակի մարտական թունավոր նյութի պատրաստմանը: