Բժիշկների թույլտվության պարագայում Արմեն Սարգսյանն այս շաբաթավերջին կվերադառնա Երևան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու հետևանքով արդեն տևական ժամանակ բուժվում է բժիշկների հսկողության տակ և աշխատում է հեռավար, բժիշկների համապատասխան թույլտվության պարագայում այս շաբաթվա վերջին կվերադառնա Երևան:

Ըստ նախագահի գրասենյակի, Արմեն Սարգսյանը բուժումը կշարունակի նաև Երևանում:

Հունվարի 3-ին Արմեն Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության։ Օրեր անց նախագահի գրասենյակը հաղորդեց, որ Արմեն Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով։