ԱՀԿ-ն կոչ է անում չհրաժարվել  AstraZeneca-ի պատվաստանյութից

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է անում չհրաժարվել AstraZeneca-ի պատվաստանյութից՝ տեղեկությունների ֆոնին, որ այն կարող է պակաս արդյունավետ լինել կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամի դեմ:

Ըստ ԱՀԿ-ի՝ պատվաստանյութը նվազեցնում է ծանր դեպքերի մակարդակը և հոսպիտալացումների թիվը, թեև որոշ ուսումնասիրություններ են անցկացվել, որոնք ցույց են տվել դրա ցածր արդյունավետությունը:

Հարավային Աֆրիկա է հասել AstraZeneca-ի պատվաստանյութի առաջին խմբաքանակը, և ըստ տեղի գիտնականների՝ այն ցածր արդյունավետություն է ցույց տվել երկրում արագորեն տարածվող կորոնավիրուսի շտամի դեմ: Հարավ-Աֆրիկյան Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով փետրվարի 7-ից դադարեցվել է AstraZeneca-ի պատվաստանյութով բնակչության զանգվածային պատվաստումների կազմակերպչական գործընթացը: Բնակչության զանգվածային պատվաստումը պետք է մեկնարկեր վաղը: