Բորելն այցելել է Նեմցովի սպանության վայր

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Ռուսաստան կատարած եռօրյա այցի ավարտին՝ փետրվարի 6-ին, այցելել է ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության վայրը:

Բորելը հարգանքի տուրք է մատուցել վեց տարի առաջ Մոսկվայի կենտրոնում` Կրեմլի մոտ կամրջի վրա սպանված Նեմցովի հիշատակին։