Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 200 նոր դեպք: Ընդհանուր հաշվով ախտահարված մարդկանց թիվը հասել է 258 հազար 351-ի:
Ապաքինվել է 249 հազար 709 հիվանդ, ինչը կազմում է վարակվածների շուրջ 96.7 տոկոսը:
Վրաստանում վերջին օրերին տեղի են ունենում բողոքի ցույցեր կարանտինի դեմ, մասնավոր տարբեր հիմնարկների աշխատակիցներ հայտարարում են, որ սահմանափակումների հետևանքով սնանկացման եզրին են հայտնվել:
Անցած օրում վարակից մահացել է 16 մարդ: Կորոնավիրուսից ընդհանուր հաշվով մահացել է 3 հազար 194 մարդ:
Վարակը գրանցվել է Վրաստանի 3 միլիոն 700 հազար բնակիչների մոտ 7 տոկոսի մոտ:
Ենթադրվում է, որ Վրաստանում առաջիկա օրերին կսկսեն պատվաստանյութ տրամադրել բնակչությանը: Առաջին փուլում կպատվաստվի 700 հազար մարդ, ինչը կազմում է ամբողջ բնակչության 20 տոկոսը: