Մատչելիության հղումներ

Վրաստանը մեղմում է մուտքի կանոնները օտարերկրացիների համար


Վրաստան - Կորոնավիրուսի թեստավորում Կախեթիում, արխիվ
Վրաստան - Կորոնավիրուսի թեստավորում Կախեթիում, արխիվ

Վրաստանը մեղմում է մուտքի կանոնները արտասահմանցիների համար․ հաջորդ շաբաթվանից՝ փետրվարի 1-ից, մասնավորապես, երկիր կկարողանան մտնել այն օտարերկրացիները, որոնք սահմանային կետերում փաստաթուղթ կներկայացնեն COVID-19-ի դեմ պատվաստվելու մասին։ Այդ դեպքում հյուրերը պարտավորված չեն լինի 12-օրյա կարանտին պահել, այսօր հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավան։

Ընդ որում, Թբիլիսին ընդունելի է համարում պատվաստումը շուկայում առկա ցանկացած դեղամիջոցով։

Ավելի վաղը հայտարարվել էր, որ Վրաստանը փետրվարի 1-ից վերականգնում է միջազգային չվերթները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG