Պուտինի ընկերը հայտարարել է, թե ինքն է շքեղ դղյակի սեփականատերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մանկության ընկերը` միլիարդատեր Արկադի Ռոտենբերգը հայտարարել է, թե ինքն է Սև ծովի ափին կառուցված շքեղ առանձնատան սեփականատերը, որի մասին Նավալնու Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը վերջերս ֆիլմ-հետաքննություն էր հրապարակել:

«Այլևս գաղտնիք չէ, ես եմ այդ գույքի տերը», - ասել է Ռոտենբերգը, ով Պուտինի շրջապատում է դպրոցական տարիներից և այսօր համարվում է Ռուսաստանի ամենահարուստ օլիգարխներից մեկը:

Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը, մինչդեռ, պնդում է, որ Գելենջիկում կառուցված դղյակն իրականում նախագահ Պուտինին է պատկանում: Այս մասին հետաքննությունը համացանցում դիտել են միլիոնավոր մարդիկ: