Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Յունուս Էմրե Կարաօսմանօղլուի հետ և քննարկել ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:
«Կողմերն ընդգծել են այս ուղղությամբ ջանքերը ավելացնելու, մասնավորապես, համատեղ զորավարժություններ անցկացնելու անհրաժեշտությունը», - հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Թուրքիայի պաշտպանության փոխնախարարը Աղդամ էր ժամանել երեկ` Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի բացմանը մասնակցելու: