Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Էրդողանի հետ, շնորհավորել վերջինիս՝ Աղդամում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի բացման առնչությամբ, որը պետք է հսկի հրադադարի պահպանումը Լեռնային Ղարաբաղում։
«Երկու երկրների առաջնորդները վստահություն են հայտնել, որ այս կենտրոնի գործունեությունը կնպաստի տարածաշրջանում կայուն խաղաղության ու անվտանգության ամրապնդմանը», - հայտարարել է Ադրբեջանի նախագահական աշխատակազմը։
Ըստ պաշտոնական Բաքվի, Ալիևն ու Էրդողանը նաև քննարկել են թուրքական ընկերությունների մասնակցությունը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնմանը, ինչպես նաև գոհունակություն են հայտնել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև նոյեմբերի 9-ին ձեռք բերված համաձայնությունների կատարման առնչությամբ։
Հայկական կողմը, մինչդեռ․ դժգոհություն է հայտնում, պնդելով, որ Բաքուն մինչ օրս ազատ չի արձակել հայ ռազմագերիներին ու պատանդներին՝ չնայած այս մասին ևս դրույթ կար եռակողմ փաստաթղթում։