Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 127-ով, բուժվածներինը՝ 173-ով, գրանցվել է մահվան ևս 5 դեպք

Հայաստանում երեկ կատարվել է 1953 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 127 նոր դեպք, առողջացածների թիվն ավելացել է 173-ով, գրանցվել է 5 մահվան դեպք, հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Այսօր` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166 հազար 36 դեպք, որոնցից 154 հազար 708-ը` առողջացած, 3 հազար 39-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7 հազար 538 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 636 հազար 765 թեստավորում:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 751 է: