Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 236-ով՝ հասնելով 164 հազար 912-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 9 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 436-ով և հասել 153 հազար 500-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 224 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 626 հազար 377-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3007-ի, ևս 734 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 7 հազար 671 մարդ։