Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով այսօր ևս փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)՝ վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարարության ԱԻ դեպարտամենտից և Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացած տեղեկատվությունը։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ռուսական կողմում կա կուտակված 450 բեռնատար ավտոմեքենա:
ԱԻՆ-ը հայտնում է նաև, որ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Արագածոտնի մարզի Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։
ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։