Ինդոնեզիայում փրկարարները շարունակում են փլատակներում որոնել մարդկանց՝ ուրբաթ օրը Սուլավեսի կղզում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո։
Վերջին տվյալներով՝ աղետի հետևանքով զոհվել է առնվազն 78 մարդ, ավելի քան 800-ը վիրավորվել է: Հազարավոր մարդիկ անօթևան են մնացել: