Հունվարի 15-ի վաղ ժամերին, ժամը մեկի սահմաններում Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 35 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Երկրի հյուսիս-արևելքում գրանցված 6,2 բալ ուժգնությամբ երկրաշարժի ցնցումներից Մամուջու քաղաքում տասնյակ բնակելի շենքերն են վնասվել ու փլուզվել։
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն իր և կառավարության անունից ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և ժողովրդին կոչ է արել հանդարտություն պահպանել ու հետևել տեղերում պաշտոնատար անձանց ցուցումներին։
Փրկարարական աշխատանքները ընթացքի մեջ են։