Գերմանիայում կորոնավիրուսի հետ կապված նոր ռեկորդ է գրանցվել՝ 1244 մահ մեկ օրում: Քաղաքական գործիչներն ու բժիշկները ասում են, որ իրավիճակի բարելավման չեն սպասում՝ հաշվի առնելով նոր շտամների արագ տարածումը: Երկրում արդեն սահմանված է խիստ կարանտին մինչև հունվարի վերջ:
Տեղական լրատվամիջոցները հաղորդել են, որ կառավարությունը քննարկում է է՛լ ավելի կոշտ սահմանափակումներ, օրինակ՝ հասարակական տրանսպորտի աշխատանքի ամբողջական դադարեցում:
Ֆրանսիայում տրանսպորտն աշխատում է, և խանութները բաց են, բայց պարետային ժամը խստացվում է՝ այժմ ժամը 18-ից հետո առանց հիմնավոր պատճառի դուրս գալ չի կարելի (մինչ այդ արգելքը գործում էր ժամը 20-ից):