Հունվարի 6-ի անկարգությունների մասնակիցները հարձակվել են երկրի վրա և կպատժվեն, վստահեցնում է Թրամփը

ԱՄՆ - Հուլիսի 6-ի բախումները Վաշինգտոնում

Հունվարի 6-ին ԱՄՆ Կոնգրեսի տարածքում տեղի ունեցած անկարգությունների մասնակիցները հարձակվել են երկրի վրա, նրանք պատասխանատվության կենթարկվեն: Այս մասին ասվում է ԱՄՆ գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի տեսաուղերձում, որը երեկ հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Ես անվերապահորեն դատապարտում եմ բռնությունը, որը մենք տեսանք անցյալ շաբաթ: Բռնությունն ու վանդալիզմը չեն կարող տեղ ունենալ մեր երկրում», - ասել է Թրամփը:

«Իմ իրական աջակիցներից ոչ ոք երբևէ չի աջակցել քաղաքական բռնությանը, անհարգալից վերաբերմունք չի ցուցաբերել իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ կամ մեր հզոր դրոշի նկատմամբ, չի սպառնացել կամ հարձակվել ԱՄՆ քաղաքացիների վրա», - նշել է Միացյալ Նահանգների հեռացող նախագահը:

Երեկ երեկոյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն իմփիչմենթի ենթարկեց Դոնալդ Թրամփին հունվարի 6-ի իրադարձություններ կապակցությամբ։ Քաղաքական ընդդիմախոսների պնդմամբ՝ Թրամփն իր գործողություններով նպաստել է Կոնգրեսի վրա հարձակմանը, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, 5 մարդ է զոհվել։