Կենտրոնական բանկը արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ

Հայաստանի ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով Կենտրոնական բանկը երկրի արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։

«Կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը», - ասված է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրությունում։

Նշենք, որ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներից հետո էլ արժութային շուկայում դրամի փոխարժեքի անկման միտումը շարունակվում է։