Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հատեց 90 միլիոնը, զոհերի թիվը մոտենում է 2 միլիոնին։
Առաջին հորիզոնականում շարունակում է մնալ Միացյալ Նահանգները, որտեղ վարակվածների թիվը 22 միլիոն է, երկրորդ տեղում Բրազիլիան է՝ մինչ օրս այդ երկրում վարակվել է 8 միլիոն մարդ, երրորդը Ռուսաստանն է՝ այստեղ վարակվել է ավելի քան 3 միլիոն մարդ։
Կորոնավիրուսի առաջին դեպքը Չինաստանի Վուհան (Ուհան) քաղաքում հայտնաբերվելուց մեկ տարի անց դեռևս հայտնի չեն վարակի ծագման հանգամանքները։ Ըստ պաշտոնական Պեկինի՝ վարակը հայտնաբերվել է Վուհանի մսի շուկաներից մեկում, որտեղ էլ փոխանցվել է մարդուն և տարածվել։ Բազմաթիվ մասնագետներ, ինչպես նաև մի շարք երկրների հատուկ ծառայություններ, մինչդեռ, կասկածներ ունեն, որ COVID-19-ը սկիզբ է առել ոչ թե այդ շուկայում, այլ շուկայից քիչ հեռու գործող բիոլաբորատորիայում ու տարածվել մարդկային սխալի պատճառով:
COVID-19-ի ծագումը ուսումնասիրելու նպատակով անցած շաբաթ Չինաստան պետք է ժամաներ Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների խումբը, սակայն Չինաստանի իշխանությունները թույլ չեն տվել փորձագետներին մտնել երկիր։