Փաշինյանը վաղը մեկնում է ՌԴ. նախատեսված է հանդիպում Պուտինի և Ալիևի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը` հունվարի 11-ին, աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան, հայտնում են կառավարությունից:

Ըստ հաղորդագրության` Մոսկվայում նախատեսված է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը:

Այցի շրջանակում վարչապետը նաև առանձնազրույց կունենա Վլադիմիր Պուտինի հետ:

Հիշեցնենք, որ այս այցի մասին լուրեր էին շրջանառվում, սակայն մինչ այս պահը կառավարությունից ոչ հերքում, ոչ հաստատում էին այն: