Ռուսաստանի ռազմական դատախազությունը վերաորակել է և ավելի ծանր հոդվածի տակ է դրել ղարաբաղյան պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին Հայաստան-Նախիջևան սահմանին ռուսական ռազմական ուղղաթիռը խոցելու քրեական գործը։
Այն արդեն քննվելու է երկուսից ավելի մարդու դիտավորյալ սպանության հոդվածով, որը նախատեսում է մինչև ցմահ ազատազրկում։
Սկզբում գործը հարուցվել էր անզգուշորեն մահ պատճառած խախտումների հոդվածով, որի առավելագույն պատիժը 7 տարի է։
Ադրբեջանակն կողմից ուղղաթիռը խոցելու հետևանքով օդաչուներից մեկը զոհվել է, մյուսը՝ վիրավորվել։ Միջադեպից անմիջապես հետո ադրբեջանական կողմը ընդունել էր մեղքը ու Ռուսաստանից ներողություն խնդրել։ Բաքվի ներողությունը Մոսկվան բավարար էր համարել։