«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ ժամանեց խորհրդարանում, որտեղ սպասվում է հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Հարցին, թե ի՞նչ օրակարգով է հանդիպումը, Ծառուկյանը պատասխանեց. «ԲՀԿ-ի դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել»:
Իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր` ավելի վաղ, լրագրողների հետ զրույցում հաստատել էր՝ նախնական տեղեկություն ունի, որ սպասվում է հանդիպում վարչապետի ու ԲՀԿ խմբակցության միջև։ Եթե հանդիպումը կայանա, ապա օրակարգում լինելու է արտահերթ ընտրությունների հարցը։