Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարների խումբը հայտնաբերել և դուրս է հանել մարտերում զոհված ևս 22 հայ զինծառայողների մարմիններ:
Փրկարարները զինծառայողների աճյունները գտել են Հորադիզի, Ջաբրայիլի և Իշխանաձորի այն հատվածներում, որտեղ մարտական գործողություններ են տեղի ունեցել:
Որոնողական աշխատանքների արդյունքում մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է շուրջ 1000 անհետ կորածի մարմին։