Չինաստանը սեփական արտադրության պատվաստանյութ է ուղարկում զարգացող և թերզարգացած երկրներ: Պեկինը հայտարարել է, որ դա իր ներդրումն է կորոնավիրուսի դեմ համաշխարհային պայքարում:
Եգիպտոսը դեկտեմբերի 11-ին արդեն ստացել է չինական արտադրության պատվաստանյութի առաջին խմբաքանակը: «Սա պատմական օր է», - ասել է Եգիպտոսի առողջապահության նախարար Հալա Զայեդը:
Չինական արտադրության CoronaVac տեսակի պատվաստանյութ են ստանում Սուդանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, աֆրիկյան և հարավամերիկյան մի շարք երկրներ, այդ թվում՝ Բրազիլիան, որն աշխարհում կորոնավիրուսից առավել տուժած երկրներից մեկն է: