Մատչելիության հղումներ

Բրիտանիան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ընդունող եվրոպական առաջին երկիրն է


Կորոնավիրուսի դեմ Pfizer/BioNTech-ի պատվաստանյութը
Կորոնավիրուսի դեմ Pfizer/BioNTech-ի պատվաստանյութը

Բրիտանիան դարձավ արևմտյան առաջին երկիրը, որտեղ սկսվեցին կորոնավիրուսի դեմ պատվաստումները։

Իշխանություններն առանձնացրել են ռիսկային խմբերը, որոնք առաջինն են ընդունելու պատվաստանյութը։ Նրանք 80-ն անց տարեցներն են, ծերանոցներում գտնվողները, բժշկական և սոցիալական ոլորտների աշխատակիցները։

Կորոնավիրուսի դեմ պատվաստվելը կամավոր է։ Բրիտանիան պատվաստանյութի 40 միլիոն չափաբաժին է պատվիրել։ Առաջին խմբաքանակը Լոնդոնը ստացել է Բելգիայից, որտեղ այն արտադրվում է։

Բրիտանիան օգտագործում է ամերիկա-գերմանական Pfizer/BioNTech ընկերության դեղամիջոցը, որի փորձարկումը 95 տոկոս արդյունավետություն է գրանցել։ Մեկ շաբաթ առաջ Բրիտանիայի իշխանությունները աշխարհում առաջինը հաստատեցին այդ պատվաստանյութը զանգվածաբար օգտագործելու նպատակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG