Խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ է վերադարձել ավելի քան 42 հազար փախստական

Փախստականները վերադառնում են Արցախ, նոյեմբեր, 2020թ․

Ռուսաստանցի խաղաղապահների ուղեկցությամբ մինչ օրս Արցախ է վերադարձել ավելի քան 42 հազար փախստական։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ուրբաթ օրը ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է մեկնել ևս 470 մարդ։

Ռուսաստանցի խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա դիտարկում են իրականացնում և վերահսկում հրադադարի ռեժիմը 23 դիտակետերում։

Խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են մշտական բնակության վայրեր քաղաքացիների անվտանգ վերադարձը, ցուցաբերում են մարդասիրական օգնություն, վերականգնում քաղաքացիական ենթակառույցների օբյեկտները, նաև նշված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է միայն խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ վերադարձող փախստականների վերաբերյալ թվային տվյալները։