Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղ արդեն վերադարձել է ավելի քան 39 հազար 700 փախստական:
Նրանք Ղարաբաղ Հայաստանից են վերադառնում մարդատար ավտոբուսներով: Անցած օրվա ընթացքում Արցախ է վերադարձել 566 մարդ:
Հիշեցնենք, ՌԴ ռազմական գերատեսչությունը հրապարակում է միայն խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ վերադարձող փախստականների վերաբերյալ թվային տվյալները։
Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների տեղակայումը նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ստորագրած հրադադարի մասին եռակողմ հայտարարության առանցքային կետերից մեկն է: