Ջահերով երթ դեպի Եռաբլուր պանթեոն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերը, քաղաքացիները այսօր հիշատակի երթ են անցկացնում դեպի Եռաբլուր պանթեոն։ Այն մեկնարկեց Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակից։

Շաբաթներ շարունակ Փաշինյանի հրաժարականը պահանջողները բողոքի, անհնազանդության ակցիաններ են կազմակերպում, «Արժանապատվության երթեր»: Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը լքի վարչապետի պաշտոնը:

Օրեր առաջ ունեցած երթի ընթացքում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն (դաշնակցական) ասաց, որ դեկտեմբերի 22-ը հայտարարում են իրենց պայքարի ամենավճռական օրը: Ընդդիմադիրները երեքշաբթի հայտարարեցին համահայաստանյան գործադուլի ու դասադուլի օր:

Նշենք, որ «Հայրենիքի փրկության շարժումն» ավելի վաղ հայտարարել էր, որ այս շաբաթ ամեն օր ենթ են իրականացնելու, այն կոչվում է «Արժանապատվության երթ», իսկ շաբաթավերջին` հանրահավաք:

«Հայրենիքի փրկության շարժումն» անցումային շրջանի թեկնածու է ներկայացրել` Վազգեն Մանուկյանին: