Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող մասնակցել այսօր նախատեսված ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստին՝ հոր մահվան պատճառով։
Ինչպես հայտնում են Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գագաթնաժողովի ժամին Վովա Փաշինյանի հուղարկավորությունն է։
Հայկական կողմից ԱՊՀ ղեկավարների նիստին ոչ ոք չի մասնակցելու, նաև հայտնել է պաշտոնական աղբյուրը։