Ռուսաստանցի խաղաղապահների ուղեկցությամբ երեկ Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ ավտոբուսներով վերադարձել է 778 փախստական: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ պատերազմից հետո ավելի քան 34,5 հազար տեղահանվածներ արդեն վերադարձել են Ղարաբաղ:
Հիշեցնենք, ՌԴ ռազմական գերատեսչությունը հրապարակում է միայն ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ վերադարձող փախստականների վերաբերյալ թվային տվյալները։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նշել է, որ ռուս խաղաղապահները ոչ միայն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը, այլ նաև տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում քաղաքացիական ենթակառուցվածքները: