Գեներալ-լեյտենանտ, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ Ջալալ Հարությունյանի վիճակը լավ է, նա բուժումը կշարունակի ստանալ տանը. Հարությունյանն այժմ գտնվում է վերականգնողական արձակուրդում:
Պատերազմի օրերին վիրավորում ստանալուց հետո Ջալալ Հարությունյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով հոկտեմբերի 27 -ին ազատվել էր Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: