Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները Երևանում անհնազանդության ակցիաներ են իրականացնում՝ փողոցներ են փակում, երթ իրականացնում:
Նրանք խմբերով քայլում են դեպի տարբեր խաչմերուկներ, փողոցները փակում են 1-2 րոպեով և ոստիկանների հորդորներից հետո բացում: Կան նաև բերման ենթարկվածներ:
Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տակ ստորագրած անձը չի կարող պաշտոնավարել:
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 16 կուսակցությունները այսօր հայտարարեցին, որ որպես վարչապետ առաջադրում են Վազգեն Մանուկյանի թեկնածությունը:
Ըստ տարածած հաղորդագրության, Վազգեն Մանուկյանը վարչապետ դառնալուն պես կասեցնելու է իր կուսակցական գործունեությունը` պարտավորվելով առաջիկա խորհրդարանական ընտրություններին անձամբ չմասնակցել և չհավակնել վարչապետի պաշտոնին: Միաժամանակ, նա պարտականություն է՝ մեկ տարի հետո կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: