Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հերթական հեռախոսազրույցն են ունեցել Ղարաբաղի շուրջ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները երեկ հեռախոսազրույց են ունեցել Լեռնային Ղարաբաղի շուրջ։

Ըստ թուրքական պաշտոնական աղբյուրների, Ռեջեփ Էրդողանը նշել է՝ սպասում են, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանն ու տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված քայլերի շրջանակներում Ռուսաստանի հետ ստեղծվելիք հրադադարի վերահսկման համատեղ դիտորդական կենտրոնը ամենակարճ ժամանակում կսկսի իր աշխատանքները:

Թուրքիայի նախագահը հայտարարել է՝ պետք է թույլ չտալ, որ Հայաստանը խուսափի համաձայնությամբ ստանձնած պարտավորությունները կատարելուց՝ այդպիսով դժվարացնելով մնայուն լուծմանը հասնելու գործընթացը:

Էրդողանն անընդունելի է համարել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների քննադատությունը Ղարաբաղում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համատեքստում:

Մանրամասները տե՛ս այստեղ