Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին:
Նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ` Արմեն Սարգսյանը շնորհավորել է նախարար Հարությունյանին՝ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:
Այսօր Դավիթ Տոնոյանն ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնից: