Համաձայն Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների ստորագրած եռակողմ հայտարարության՝ ադրբեջանական բանակի ստորաբաժանումներն այսօր մուտք են գործել Աղդամի շրջան: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
«Սիրելի աղդամցիներ, դուք այլևս փախստականներ չեք և կվերադառնաք ձեր բնակավայրեր», - հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը։ Վերջինս կրկին պնդել է, թե ղարաբաղյան խնդրի լուծումը հնարավոր է ռազմաքաղաքական ճանապարհով։
Նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան ստորագրված հայտարարության համաձայն, հիշեցնենք, հայկական կողմը պետք է Աղդամի շրջանը վերադարձներ Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը:
Ընդհանուր, Ղարաբաղին հարակից յոթ շրջանների վերադարձը, ըստ փաստաթղթի, պետք է Բաքվի վերահսկողությանը հանձնվի մինչև դեկտեմբերի 1-ը։