Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր առավոտյան Ֆեյսբուքում գրառում է կատարել գեներալ Մանվել Գրիգորյանի մահվան կապակցությամբ:
«Խորը ցավ ապրեցի՝ լսելով «Արցախի հերոս», 1992-1996 թվականներին ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահվան բոթը: Անուրանալի է նրա ավանդը մեր հայրենիքի պաշտպանության ու կայացման գործում։
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից վշտակցում եմ Մանվել Գրիգորյանի ընտանիքին ու զինակիցներին, մաղթում տոկունություն ու ոգու կորով։
Նրա անունը հավերժ կմնա մեր տարեգրության հերոսական էջերում», - գրել է Հարությունյանը:
Մանվել Գրիգորյանը մահացել է երեկ առավոտյան, կյանքի 65-րդ տարում: