Ռուսաստանը լրացուցիչ սահմանային կետեր է տեղակայում Հայաստանում

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Մոսկվա, արխիվ:

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հինգ լրացուցիչ սահմանային կետ է տեղակայում Հայաստանի սահմաններին: Այդ մասին նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց հետո հաղորդել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բոտնիկովը:

Նրա փոխանցմամբ` երկուական կետ կտեղակայվի հայ-նախիջևանական սահմանին՝ Երասխում և Պարույր Սևակում: Երկուական կետ կտեղակայվի հայ-իրանական սահմանին՝ Մեղրիում և Սոյուղում: Իսկ հինգերորրդ կետը կտեղակայվի Հայաստանի Սյունիքի մարզի Տեղ գյուղում: