Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի խաղաղապահների նոր զորախումբ է մեկնել Լեռնային Ղարաբաղ


Ռուսաստանցի խաղաղապահը լրագրողից պահանջում է չլուսանկարել տեսարանը, անցակետ, Ստեփանակերտ, 13 նոյեմբերի, 2020թ.
Ռուսաստանցի խաղաղապահը լրագրողից պահանջում է չլուսանկարել տեսարանը, անցակետ, Ստեփանակերտ, 13 նոյեմբերի, 2020թ.

Ռուսաստանցի ավելի քան 100 խաղաղապահներ Ил-76 տեսակի 8 ռազմաբեռնատար տրանսպորտային օդանավերով Ուլյանովսկից փոխադրվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Այդ մասին ՏԱՍՍ լրատվական գործակալությանն այսօր հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:

Այդ օդանավերով ծառայության գոտի են ուղարկվում նաև ավելի քան տասը միավոր ամենագնացներ և նյութատեխնիկական ապահովման նշանակության բեռներ: Օդանավերը վայրէջք են կատարելու Երևանում, որտեղից խաղաղապահները կտեղափոխվեն Լեռնային Ղարաբաղ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոշենկովն ավելի վաղ հայտնել է, որ խաղաղապահ առաքելության մեկնարկից ի վեր 56 չվերթներով Ղարաբաղ արդեն տեղափոխվել է 817 զինծառայող, 119 միավոր սպառազեն և զրահատեխնիկա, ինչպես նաև Ми-8 и Ми-24 տեսակի 8 մարտական ուղղաթիռ:

Խաղաղապահ զորակազմի հիմքում Ռուսաստանի Կենտրոնական զինտարածքի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադն է, որի ջոկատները ռազմական գործողությունների դադարեցման ընթացքը դիտարկելու նպատակով կտեղակայվեն Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջացքում՝ հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի երկայնքով:

XS
SM
MD
LG