Վահրամ Պողոսյանը կոչ է անում Քաշաթաղի և Շահումյանի բնակիչներին չհանել սեփական գույքը տներից

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը կոչ է անում Քաշաթաղի և Շահումյանի շրջանների բնակիչներին ավելորդ շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքը տներից:

«Տարածքային զիջումների և այդ համատեքստում հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն քննարկվել: Երբ կծավալվեն այդ քննարկումները, և կլինեն համապատասխան հստակեցումներ, ԱՀ Կառավարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ», - գրել է Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում: