Նախիջևանի զինվորական դատախազությունը ռուսական ռազմական ուղղաթիռը խոցելու քրեական գործը հարուցել է «ծառայության հանդեպ անփույթ վերաբերմունքի» հոդվածով, որն առաջացրել է երկու և ավելի մարդկանց մահվան՝ անզգուշության պատճառով կամ պատերազմի, կամ մարտական գործողության ժամանակ։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»։
Ադրբեջանի գլխավոր դատախազը նամակ է գրել, ինչպես նաև հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի իր գործընկերոջ հետ և հավաստիացրել, որ համակողմանի և օբյեկտիվ քննություն կկատարվի։
Ադրբեջանը խոստովանել է, որ նոյեմբերի 9-ին իր զինվորականներն են խոցել ռուսական ուղղաթիռը, որը թռիչք էր կատարում Հայաստանի տարածքում` Նախիջևանի սահմանին մոտ։ Բաքուն հավաստիացրել է, որ «պատահական բնույթի» միջադեպը ուղղված չէ Ռուսաստանի դեմ, ներողություն էր խնդրել ու փոխհատուցում խոստացել։ Այս բացատրությունը Մոսկվային բավարարել է։ Միջադեպի հետևանքով ուղղաթռի 2 օդաչուները զոհվել են, երրորդը՝ վիրավորվել։