Պուտինը հույս է հայտնել, որ Ղարաբաղում երկարատև խաղաղություն կհաստատվի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Ղարաբաղում երկարատև խաղաղություն կհաստատվի։ Այսօր ելույթ ունենալով Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ (ШОС) երկրների ղեկավարների հանդիպմանը` Պուտինն ասել է, որ այն, ինչ կատարվում էր Ղարաբաղում, իսկապես մեծ ողբերգություն էր։

«Մեծ բավականությամբ ցանկանում եմ նշել նախանշված փոխզիջումներով ու ձեռք վերված համաձայնություններով արյունահեղությունը դադարեցնելու մասին։ Հուսով եմ` վերջին շրջանում մեր ձեռնարկած բոլոր քայլերը կհանգեցնեն երկարատև խաղաղության հաստատմանը՝ ի բարօրություն Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների»,-ասել է Պուտինը։