Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն և Ֆրանսիան փաստաթղթի մշակմանը չեն մասնակցել


Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն և Ֆրանսիան չեն մասնակցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից ընդունված կրակի դադարեցման համաձայնագրի մշակմանը։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Դա եռակողմ հայտարարություն է»,- ասել է նա։

Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի ստորագրած հայտարարության տեքստը այսօր տեղադրվել է Կրեմլի պաշտոնական կայքում։

XS
SM
MD
LG