Նախօրեին Վրաստանի ուժայինները հատուկ միջոցներ են կիրառել՝ ցրելու Թբիլիսիում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ցուցարարներին։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ ջրցանների կիրառման հետևանքով կան տուժածներ:
Վրաստանի ընդդիմադիր ուժերը պահանջում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Թամար Ժվանիայի հրաժարականը՝ պնդելով, որ նա է պատասխանատու հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծելու համար:
Վրաստանի խորհրդարանական ընտրություններում, ըստ նախնական արդյունքների, իշխող «Վրացական երազանք»-ը ստացել է ձայների մոտ 48 տոկոսը։ Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժումը, որը ստացել է քվեների մոտ 26 տոկոսը, արդյունքները չի ընդունում և հայտարարում է համատարած խախտումների ու ճնշումների մասին։