«Պաշտպանիր քո ձայնը». - այս կարգախոսի ներքո հազարավոր մարդիկ երեկ Թբիլիսում հավաքվել էին խորհրդարանի շենքի մոտ ՝ ընդդեմ հոկտեմբերի 31-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների:
Ցուցարարները վերջնագիր են ներկայացրել՝ մինչև ժամը 20-ը պաշտոնից հեռացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Թամար Ժվանիային և նոր ընտրություններ հայտարարել: Երբ դա տեղի չի ունեցել, ցուցարարները Թբիլիսիի կենտրոնից շարժվել են դեպի քաղաքի ծայրամասում գտնվող ԿԸՀ շենք: Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել ԿԸՀ շենքի մոտ հավաքվածներին ցրելու համար: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մի քանի մարդ վիրավորվել է և բժշկական օգնություն ստացել:
Ընտրությունների առաջին փուլից հետո քվեների ավելի քան 48 տոկոսով առաջատարը իշխող «Վրացական երազանքն» է, երկրորդ տեղում միավորված ընդդիմությունն է, որը քվեների 27 տոկոսն է ստացել: