«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Մևլյութ Չավուշօղլուին և Հուլուսի Աքարին:
Ալիևն այսօր հայտարարել է «Շուշին գրավելու» մասին, սակայն հայկական կողմը կտրականապես հերքում է նրա այդ պնդումը և հայտնում է, որ մարտերը շարունակվում են: