«Կենաց-մահու պայքարը շարունակվում է», շեշտում է Արցախի նախագահը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ ինքը մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում է և նշել, որ «պայքարը շարունակվում է»:

«Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դիմավորել եմ կյանքիս ամենածանր լուսաբացներից մեկը… Մեր Հայրենիքի պաշտպանների հետ կանգնած ենք մինչև վերջ: Կենաց-մահու պայքարը շարունակվում է», - գրել է Հարությունյանը: