Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը գիշերվա ընթացքում տեղեկացրել է, որ Ստեփանակերտում երեք անգամ միացել է տագնապի ազդանշանը։
Ըստ ԱԻՊԾ-ի` ադրբեջանական կողմը ոչ թիրախային հարվածներ է հասցրել բնակելի թաղամասերի ու հանրային նշանակության օբյեկտների վրա։ Այդ պահին եղած տվյալներով` տուժածներ չեն եղել, սակայն ավերածությունները շատ են։